կարևոր
1842 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-06 21:57

Արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում

Արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնը արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այնտեղ վերջին տվյալներով արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը վերակենդանացման բաժնում:

Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ:

Այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր: