422 դիտում, 2020.06.06 21:40

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ՕԽ-ի քվոտայի վերափոխված գործընթացը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է ՕԽ-ի քվոտայի վերափոխված գործընթացը

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկման վերափոխված համակարգը։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ընտրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 29-ը: Նոր տարբերակը հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։

Փոխվել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16-ից ոչ ցածր տարիք ունեցողները:

Տոկիոյի խաղերը 2021 թվական տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005 թվականին ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։

Հաստատվել են այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։ Նրանց թվում է Արթուր Դավթյանը։

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:  

կիսվել նյութով -