28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրերի խաղարկման վերափոխված համակարգը։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ընտրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ․ հունիսի 29-ը: Նոր տարբերակը հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն։
Փոխվել է մարզիկների տարիքային շեմը։ Հետայսու խոշոր միջազգային մրցաշարերին կարող են մասնակցել 16-ից ոչ ցածր տարիք ունեցողները:
Տոկիոյի խաղերը 2021 թվական տեղափոխվելու պատճառով այս կետը վերանայվել է: 2005 թվականին ծնված մարզիկները մասնակցության իրավունք կունենան։
Հաստատվել են այն բոլոր մարմնամարզիկների անունները, ովքեր արդեն նվաճել են խաղերի մասնակցության ուղեգրեր։ Նրանց թվում է Արթուր Դավթյանը։
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: