Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, առաջնության վերսկսումից հետո ամեն օր բասկետբոլիստներից կորոնավիրուսի թեստեր կվերցնի:
Այս մասին գրում է The Athletic-ը: Առաջնությունը 22 թիմերի մասնակցությամբ կվերսկսվի հունիսի 4-ին` Disney World-ում: Մրցաշարի խաղերին ներկա չեն լինի հանդիսականներ:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղերն ընդհանտվել էին մարտի 11-ին, քանի որ «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս էր գրանցվել: