400 դիտում, 2020.06.06 19:21

Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից․ Նիկոլ Փաշինյան

Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից․ Նիկոլ Փաշինյան

Այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 250 կորոնավիրուսով վարակված հիվանդ կա, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Նրա խոսքով՝ ուշացումը եղել է երկակի. հիվանդի հարազատները մի փոքր ուշացրել են ճիշտ տեղեկատվության փոխանցումն առոջապահական համակարգին: Տեղեկատվությոնը եղել է ուշացումով, ռեկացիան եղել է ուշացումով, արդյունքում, արձանագրվել է մահ:

«Երկու մահվան դեպք ենք ունեցել նաև, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, սակայն գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»,-նշեց վարչապետը։

կիսվել նյութով -