336 դիտում, 2020.06.06 18:09

Հայտնի են Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Հայտնի են Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում ձևավորվել են՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

  • Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ
  • Դավիթ Մելքումյան-«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
  • Արթուր Մոսիյան-«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
  • Դավիթ Գալստյան- Արցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար
  • Մարսել Պետրոսյան-«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
  • Արթուր Հարությունյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
  • Սեյրան Հայրապետյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
  • Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  • Արամ Հարությունյան-Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
  • Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
  • Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
  • Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
  • Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց  խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:

«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ

  • Նախագահ՝ Դավիթ Մելքումյան 

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ

  • Նախագահ՝ Վահրամ Բալայան

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

  • Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան
  • Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

«Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ

  • Նախագահ՝ Արամ Գրիգորյան

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ

  • Նախագահ՝ Գագիկ Բաղունց

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ

  • Նախագահ՝ Արթուր Հարությունյան

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ

  • Նախագահ՝ Դավիթ Իշխանյան
կիսվել նյութով -