27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆրանսիայում հունիսի 6-ից այցելությունների համար բացվել է նշանավոր Վերսալի պալատական համալիրը: Այս մասին տեղեկացնում է «France Info»-ն:
Այն փակ էր իշխանությունների որոշմամբ մարտի 13-ից:
Երկրորդ համաշախարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտնի թանգարանը փակվել է այսքան երկար ժամանակով՝ 82 օրով: Իր պատմության մեջ սա փակվելու երկրորդ երկար ժամկետն է: Առաջինը կապված է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ:
Այժմ հունիսի 6-ից պալատական համալիրը վերսկսել է իր աշխատանքը: Այն բաց է տեղական ժամանակով առավոտյան 09:00-ից մինչև երեկոյան 18:30-ը: Խմբային էքսկուրսիաները կթույլատրվեն հունիսի 10-ից:
Առայժմ խմբում լինելու է 10-ից ոչ ավելի մարդ:
Վերսալյան պալատը Ֆրանսիայի թագավորների նստավայրն էր: