440 դիտում, 2020.06.06 16:43

Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեդիագրագիտության, օրենքով շարժվելու մեծ բաց կա. Գեղամ Մանուկյան

Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեդիագրագիտության, օրենքով շարժվելու մեծ բաց կա. Գեղամ Մանուկյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներում ամենաքիչ հետաքրքրողը մեդիագրագիտությունն է, այստեղ ամենակարևորը անձական տվյալները, մարդու անձնական կյանք ներխուժելու հետ կապված օրենքների պահանջները պաշտպանելն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվող լուսանկարներին, որոնցից որոշները, երբ պարզվում է նախկինում է արված, ջնջում է ֆեյսբուքից:

Ինչ վերաբերում է վարչապետի՝ մեդիագրագետ գործելուն, ապա Գեղամ Մանուկյանն ասաց.«Սա խոսում է մեկ բանի մասին, որ մեր երկրում մեդիագրագիտության, օրենքների իմացության և օրենքով շարժվելու մեծ բաց կա»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե վարչապետը եղել է լրագրող, հիմա հրապարակումներ է անում, որոնք սխալ տվյալներ են պարունակում, և հեռացնում է էջից, որպես լրագրող կարող էր տիրապետել այդ հարցրերին, սա ի՞նչ է ենթադրում, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների ղեկավարը նշել է, որ շատ լրագրողներ կան, որ եղել են լրագրող, պատգամավոր են և շարունակում են օրենքներով չշարժվել:

«Սա նշանակում է, որ հայկական մամուլում եղել են խնդիրներ, շարունակում են այդ խնդիրները մեծ հիմնախնդիր մնալ»,-ասել է նա:

Նա նկատել է, որ ամեն քաղաքացի իրավունք ունի իր իրավունքները պաշտպանել, ցանկացածը կարող է դիմել դատական ատյաններին իր իրավունքների պաշտպանության՝ տվյալ դեպքում անձնական կյանքի մեջ ներխուժման համար: «Օրենքների փոփոխություն անհրաժեշտ չէ, օրենքները պաշտպանելու պահանջն է անհրաժեշտ»,-հավելել է նա:

կիսվել նյութով -