կարևոր
2092 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-06 18:49

Քովիդյան ռումբ. Շվեդ բժիշկներն արձագանքել են հակառասիստական ակցիաներին

Քովիդյան ռումբ. Շվեդ բժիշկներն արձագանքել են հակառասիստական ակցիաներին

Շվեդ բժիշկները Ստոկհոլմում անցկացվող հակառասիստական ակցիաներն անվանել են դանդաղ գործող ռումբ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շվեդիան երկար ժամանակ հակված է եղել երկրում կորոնավիրուսի հետ կապված ավելի մեղմ քաղաքականության, որի հետ համաձայն էին թե բնակչությունը, թե ընդդիմության ներկայացուցիչները:

ԱՄՆ-ում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո հակառասիստական բողոքի ակցիաները տարածվեցին նաև այլ երկրներում, այդ թվում, Շվեդիայում: Այդ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանությունը փորձել է ցրել ամբոխին: Ակցիաների առնչությամբ մտահոգություն են հայտնել բժիշկները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Բժիշկներից մեկը ստեղծված իրավիճակը բնորոշել է ռումբ, որը կարող է պայթել երեք շաբաթից: