կարևոր
1960 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-06 16:28

G20-ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար

G20-ի երկրներն ավելի քան 21 միլիարդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար

 Մեծ քսանյակի երկրները խոստացել են աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:

Ըստ կազմակերպության, հունիսի 6-ի դրությամբ երկրները պարտավորվել են հատկացնել 21 միլիարդ դոլար համաշխարհային առողջապահությանն աջակցելու համար: Այդ միջոցները կուղղորդվեն կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի ստեղծմանը, ինչպես նաև հետազոտություններին: Սաուդիան Արաբիան, որը ներկայում է նախագահում է G20-ը, կհատկացնի 500 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա): Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 6 միլիոն 874 հազարը: Մահերի թիվը մոտենում է 400 հազարին: