350 դիտում, 2020.06.06 15:57

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եղել է ԶՈւ զորամասերից մեկում

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եղել է ԶՈւ զորամասերից մեկում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

կիսվել նյութով -