27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: