362 դիտում, 2020.06.06 13:25

Մադագասկարի կրթության նախարարին հեռացրել են ավելի քան 2 մլն դոլարի չափով սառնաշաքար գնելու մտադրության համար

Մադագասկարի կրթության նախարարին հեռացրել են ավելի քան 2 մլն դոլարի չափով սառնաշաքար գնելու մտադրության համար

Մադագասկարի կրթության նախարար Ռոջասոա Անդրիամանանուին հեռացրել են ավելի քան 2 մլն դոլարի չափով սառնաշաքար գնելու մտադրության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախարարը հայտարարել է, որ մտադիր էր դրանք տալ դպրոցականներին՝ կորոնավիրուսի բուժման համար բուսական դեղամիջոցի համը մեղմելու համար: Նրա հաշվարկներով՝ յուրաքանչյուր աշակերտի անհրաժեշտ կլինի երեք սառնաշաքար։

Այդ ծրագիրը մերժել էր երկրի նախագահ Անդրի Ռաջոէլինան, չնայած անձամբ աջակցում է Covid-Organics-ին:

Աֆրիկական երկրները շարունակում են կորոնավիրուսի դեմ «հրաշք թեյ» գնել՝ չնայած ԱՀԿ-ի բազմաթիվ զգուշացումներին, որ դրա արդյունավետությունն ապացուցված չէ:

կիսվել նյութով -