Ազգային անվտանգության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Արթուր Վանեցյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, դրանք հեռացնելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայարցել: