302 դիտում, 2020.06.06 12:12

ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը

ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր առաջարկությունը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդկանց խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման վտանգ և չկա հնարավորություն հեռավորություն պահպանելու։ Այսինքն, այժմ կազմակերպությունը բոլորին խորհուրդ է տալիս դիմակներ կրել, բայց որոշակի դեպքերում:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ դիմակներ պետք է կրել, օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում:

Նախկինում կազմակերպությունը ձեռնպահ էր մնացել համընդհանուր դիմակներ կրելու առաջարկությունից:

կիսվել նյութով -