296 դիտում, 2020.06.06 11:23

Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ

Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին: Այս մասին տեղեկացնում է CTV հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ ակցիան անցկացվում էր ի հիշատակ ամերիկացի սևամորթ Ջորջ Ֆլոյդի, ով մահացել էր ոստիկանի գործողությունների հետևանքով: Կանադայի վարչապետն ակցիային միացել էր կառավարության անդամների հետ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ջասթին Թրյուդոն ծնկի էր իջել ակցիայի մյուս մասնակիցների հետ միասին:

Մինեապոլիսում ոստիկանության գործողությունների հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել ԱՄՆ-ում: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում: Չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական անօրինական գործողությունների, սոցիալական անհավասարության դեմ:

կիսվել նյութով -