16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Հունիսի 5-ին` ժամը 22:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։ Ավտոմեքենան այրվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: