270 դիտում, 2020.06.06 10:06

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Հետաքրքիր տեղեկություններ «Երկիր մեդիայից»

Yerkirmedia.am-ը Ձեզ է ներկայացնում 5 հետաքրքիր, ուշագրավ տեղեկություններ.

  1. Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:
  2. Երբ մարդը փռշտում է, մանր մասնիկները նրա քթից դուրս են թռչում 160 կմ/ժ արագությամբ:
  3. Ֆրանսիայում օրենքը ալգելում է վաճառել մարդու տեսք չունեցող տիկնիկներ, օրինակ`ալյմոլորակայինի տեսքով:
  4. Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:
  5. Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոի «ԹՇՎԱՌՆԵՐ» վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանվում են 93 ստորակետերով, 57 կետ-գծով և 4 գծիկով:
կիսվել նյութով -