06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցին տնօրենին հայտարարել է խիստ նկատողություն, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։ Գարիկ Սարգսյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- գրել է Սարգսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։