370 դիտում, 2020.06.05 22:57

Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ

Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ

Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ստուգելու, զինծառայողների կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի հենակետերում իրականացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը զրուցել է զինծառայողների հետ, հաշվի առնելով դիրքերի տեղակայման ու մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` տվել համապատասխան հրահանգներ:

կիսվել նյութով -