29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունն ստուգելու, զինծառայողների կեցության պայմաններին ծանոթանալու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի հենակետերում իրականացվել են ստուգումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հ. Պետրոսյանը զրուցել է զինծառայողների հետ, հաշվի առնելով դիրքերի տեղակայման ու մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` տվել համապատասխան հրահանգներ: