332 դիտում, 2020.06.05 22:04

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում

Հունիսի 4-ի երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրայի Համա նահագնի Մասյաֆ շրջանում տեղակայված ռազմական օբյեկտներին: Այս մասին հայտնում է razm.info-ն:

Այս մասին հայտնել է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ սիրական կողմը կրել է միայն նյութական վնաս, մարդկային կորուստներ չկան: Ինչ վերաբերում է իսրայելական կողմին, ապա պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի տարածվել:

Իսրայելական հարվածներից հետո սոցցանցերում հրապարակվել են լուսանկարներ և տեսանյութ, որտեղ երևում են այրվող օբյեկտները, որոնք հնարավոր է եղել նաև գեոլոկացնել:

Հատկանշական է, որ հենց խոցված օբյեկտի մոտակայքում են տեղակայված Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի Ս-400 ՀՕՊ համակարգերը:

կիսվել նյութով -