444 դիտում, 2020.06.05 21:48

Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի մահվան կապացությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

  1. Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- նշված է վարչապետի որոշման տեքստում։

Արմեն Խաչատրյանը ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին՝ Երևանում։ 1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու է։

1999 -2003թթ. Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ անվտանգության խորհրդի անդամի, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամի պաշտոնները: 2003-2010թթ. եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2016թթ.՝ Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2017թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչը: Արմեն Խաչատրյանը կյանքից հեռացել է 63 տարեկանում։

կիսվել նյութով -