358 դիտում, 2020.06.05 21:07

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

ՀՀ վարչապետի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից:

կիսվել նյութով -