332 դիտում, 2020.06.05 20:55

Կայացել է Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը

Կայացել է Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը

Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

«Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,-նշված է հայտարարությունում:

կիսվել նյութով -