կարևոր
1934 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-05 20:47

«Գլորիա» կարի ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք:

Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների»,- գրել է մարզպետը: