կարևոր
2013 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-05 20:41

Վարչապետը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի նվազումը

Վարչապետը մեկնաբանել է վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թվի նվազումը

 Նախկինում վիճակագրություն կազմելիս՝ կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը դուրս էր բերվում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ ներկայումս դուրս է բերվում միայն ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը անհամեմատ ցածր է։

 «Կարող եմ բերել իմ և իմ ընտանիքի օրինակը։ Մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը և եթե այսպես շարունակվի, առողջանալու ենք առանց որևէ բժշկական միջամտության։ Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր պոզիտիվ ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետև մենք որևէ բուժում չենք ստանում։ Այսինքն՝ մենք հիվանդությունը տանում եք ասիմպտոմ, ինչպես հազարավոր այլ քաղաքացիներ և բուժումը տեղի է ունենում առանց բժշկական միջամտության։ Քանի որ այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթում, վիճակագրության պատճառը դա է»,- ասաց Փաշինյանը։