268 դիտում, 2020.06.05 20:12

Նիկոլ Փաշինյանի հրապարակումները միանշանակ չեն ընդունվել օգտատերերի կողմից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային կանոնների պահպանման համար նոր մարտավարություն է ընտրել:

Նա ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է ֆեյսբուքյան օգտատերերին եւ խնդրել խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել եւ ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝ հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Կարճ ժամանակ անց նա սկսեց հրապարակել օգտատերերի ուղարկած նկարները՝ առանց ստուգելու դրանց իսկությունը: Արդյունքում վարչապետը հրապարակումներ է անում որոնք կարճ ժամանակ անց հեռացնում է իր էջից:

Մանրամասները՝ Սիրան Ալեքսնյանի տեսանյութում:

կիսվել նյութով -