29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5-ին ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի համաձայն՝ ֆիզիակական անձինք օտարերկրյա պետություն մեկնելիս և օտարերկրյա պետությունից ժամանելիս փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով կարող են ներմուծել բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար նախատեսված դեղեր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեղերի ներմուծման կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: