386 դիտում, 2020.06.05 18:33

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ իրավապահների համազգեստով բեմականացման տեսանյութի մասին

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ իրավապահների համազգեստով բեմականացման տեսանյութի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: Մարտիրոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողի հարցին ի պատասխան:

«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Դա «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել՝ Պտղնիում: Կարծում եմ, որ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:

Տեսանյութում երևում է, բեմականացմամբ՝ իրավապահ համակարգի համազգեստով անձը արարողության մասնակիցներին հորդորում է պահել պարետի կանոնները, կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, քանի որ մեծամասշտաբ միջոցառումներն արգելված են: Դրանից հետո իրավապահ համակարգի համազգեստով մարդիկ սկսում են պարել:

կիսվել նյութով -