11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ հարսանեկան արարությանը Ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: Մարտիրոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողի հարցին ի պատասխան:
«Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Դա «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել՝ Պտղնիում: Կարծում եմ, որ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չէ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Տեսանյութում երևում է, բեմականացմամբ՝ իրավապահ համակարգի համազգեստով անձը արարողության մասնակիցներին հորդորում է պահել պարետի կանոնները, կես ժամվա ընթացքում ազատել տարածքը, քանի որ մեծամասշտաբ միջոցառումներն արգելված են: Դրանից հետո իրավապահ համակարգի համազգեստով մարդիկ սկսում են պարել: