402 դիտում, 2020.06.05 18:19

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը:

«Ոստիկանության համակարգում մոտ 100 ոստիկան կա վարակված: Կան նաև մեկուսացվածներ: Նրանց վիճակը նորմալ է, ունեցել ենք դեպքեր, երբ վատ են եղել, բայց հիմա ապաքինվել են»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից  3513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183:

 

կիսվել նյութով -