24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահը խնդրել է տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ռազմավարության, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի և առկա խնդիրների վերաբերյալ:
Նախարար Թորոսյանը Հանրապետության նախագահին տեղեկացրել է երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման և կազդուրման գործընթացի, առողջապահության ոլորտի խնդիրների, ինչպես նաև համակարգի առաջնահերթ կարիքների մասին:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում, օգտագործելով նաև անձնական կապերը, այսուհետ ևս աջակցել համավարակի հետևանքների հաղթահարման գործում տարբեր երկրների և կառույցների հետ կապերի հաստատմանը և համագործակցությանը: