կարևոր
1855 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-05 17:27

ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուն հանդիպել է «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ

ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուն հանդիպել է «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ

Հունիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Մհեր Աղաջանյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Խմբակցության անդամների հարցադրումներին ի պատասխան՝ Մհեր Աղաջանյանը ներկայացրել է դատախազությունում օրինականության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության և այլ հարցերի վերաբերյալ իր տեսլականը:

Հավելենք, որ Մհեր Աղաջանյանի թեկնածության մասին հաղորդվել է հունիսի 4-ին: ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումը նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով: