326 դիտում, 2020.06.05 17:12

Կանադան դադարեցրել է ռազմական արտահանումն Ադրբեջան եւ արգելել է զենքի վաճառքը Թուրքիային. Կանադայի Հայ դատի հանձնախումբ

Կանադան դադարեցրել է ռազմական արտահանումն Ադրբեջան եւ արգելել է զենքի վաճառքը Թուրքիային. Կանադայի Հայ դատի հանձնախումբ

2020 թվականի մայիսի 29-ին Global Affairs Canada-ն (GAC) հրապարակել է Կանադայի ռազմական արտահանման մասին իր տարեկան զեկույցը. այս մասին հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Նշվում է՝ 2017-ին կանադական մասնավոր ընկերությունների կողմից Ադրբեջանին զրահատեխնիկայի վաճառքը սկսելուց ի վեր սա արդեն երկրորդ տարին է, երբ Կանադան Ադրբեջանին չի ներառում ռազմական ապրանքների առևտրով զբաղվող երկրների շարքում: Մասնավորապես, 2019-ի հոկտեմբերին Սիրիայում «Խաղաղության աղբյուր» օպերացիայից հետո, որը նախաձեռնել էր Թուրքիան, Կանադան նույնպես արգելել էր ռազմական արտահանումն Անկարա, որն անորոշ ժամանակով վերականգնվել էր 2020 թվականի ապրիլին:

Հանձնախմբից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունիսի 4-ին զեկույցի հրապարակումից հետո հանձնախումբը նամակ էր հղել Կանադայի արտգործնախարարին: Ի պատասխան՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը բարձր էր գնահատել կառավարության որոշումը և հորդորել էր նախարարին շարունակել զերծ մնալ զենքի առևտրից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահները նամակում հայտարարել են, որ «Թուրքիան ու Ադրբեջանը լուրջ ռազմական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն իրենց մերձավոր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս:

Մինչ Թուրքիան շարունակում է ապակայունացնել Մերձավոր Արեւելքը և սպառնալ տեղի փոքրամասնությունների գոյությանը, Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է իր ռազմական պատրաստվածությունը՝ անընդհատ ազդարարելով Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունների վերսկսման մասին ու միևնույն ժամանակ սպառնալով ուղղակի կերպով հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա»:

կիսվել նյութով -