24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին։ «Ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես հիմա այստեղ չէի լինի»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենը։
Նա նաև խոսեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանի հետ աշխատանքի մասին․ «Ինքը չի եղել համակարգում, բայց պրոֆեսիոնալ է, երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է պետական վերահսկողական ծառայությունը, և կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա»: