354 դիտում, 2020.06.05 16:55

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը գումար կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցականներին

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը գումար կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցականներին

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից:

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին համատեղ նամակ են ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը:

Ըստ համաձայնագրի՝ ծրագիրը կշարունակվի իրականացվել, սակայն «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար: Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով:

Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ: Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնույնականացնի շահառուներին՝ ամբողջական ցուցակը փոխանցելով պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին:

Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստնի վճարումը:

կիսվել նյութով -