կարևոր
4510 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-05 16:40

Պարզագույն սիլլոգիզմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Պարզագույն սիլլոգիզմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին՝ այն անվանելով պատերազմ։ ilur.am կայքում «Պարզագույն սիլլոգիզմ» խորագրով հրապարակման մեջ Տեր-Պետրոսյանը նշել է.

«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»։