396 դիտում, 2020.06.05 22:28

Թուրքիան հունիսին չի վերականգնի Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը

Թուրքիան հունիսին չի վերականգնի Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը

Թուրքիան մտադիր է այս ամիս վերականգնել 40 երկրների հետ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված օդային երթևեկությունը:

Այնուամենայնիվ, հատկանշական է, որ Ռուսաստանն այդ երկրների ցանկում չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիան դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ այս տարվա մարտին ՝ COVID-19 համաճարակի բռնկման պատճառով:

կիսվել նյութով -