Թուրքիան մտադիր է այս ամիս վերականգնել 40 երկրների հետ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված օդային երթևեկությունը:
Այնուամենայնիվ, հատկանշական է, որ Ռուսաստանն այդ երկրների ցանկում չկա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիան դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ այս տարվա մարտին ՝ COVID-19 համաճարակի բռնկման պատճառով: