կարևոր
2103 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-05 16:14

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել. Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել։

«Մի քանի նվազագույն կանոն՝ անձնական տվյալների պաշտպանության համար։

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն):

Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմքերը, բլուր անել կադրը:

Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք):

Եվ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում՝ անձնական տվյալ մշակելը (այդ թվում՝ տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 189.17)»,-գրել է Դոյդոյանը։