308 դիտում, 2020.06.05 21:26

«Bentley»-ն 25 տոկոսով կկրճատի աշխատողների թիվը

«Bentley»-ն 25 տոկոսով կկրճատի աշխատողների թիվը

Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի:

«Մեր եկամուտներն արդեն կրճատվել են 25 տոկոսով, մեզ մնացել է  ընդամենը կես տարի, որ դա վերականգնենք, այնպես որ շատ դժվար կլինի այս տարի ընդունելի եկամուտ ունենալ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը:

«Bentley»-ն բրիտանական արդեն երրորդ ավտոարտադրող ընկերությունն է, որը դիմում է աշխատակազմի կրճատման՝ ճգնաժամով պայմանավորված ծախսերն օպտիմալացնելու համար: Ավելի վաղ աշխատողների կրճատման մասին հայտարարել էր «Mclaren»-ը, «Aston Martin»-ը:

կիսվել նյութով -