կարևոր
1049 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-05 16:11

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2.886-ով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2.886-ով

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է երկրում կորոնավիրուսի հունիսի 5-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2.886-ով՝ ընդհանուր կազմելով 167.156: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 63 մարդ: Հիվանդության բռնկումից ի վեր մահվան գրանցված դեպքերի թիվը՝ 8.134:

Կորոնավիրուսից ծանր վիճակում է գտնվում 2.573 անձ:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2.256 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 129.741:

Մինչ այժմ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստավորում է անցել 1.040.289 մարդ: