392 դիտում, 2020.06.05 13:56

Նիկոլ Փաշինյանի հրապարակումները հաճախ բակի տաղավարային բամբասանք են հիշեցնում․ իրավապաշտպան

Նիկոլ Փաշինյանի հրապարակումները հաճախ բակի տաղավարային բամբասանք են հիշեցնում․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հրապարոկումներին նշելով, որ վաղուց չի հետեւում նրա էջին, քանի որ այն բակի տաղավարային բաբասանք է հիշեցնում․

«Ես վաղուց արդեն չեմ հետևում Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ նրա հրապարակումները հաճախ բակի տաղավարային բամբասանք են հիշեցնում։ Բայց վերջին հրապարակումներից մեկը, որը ընկերներիս պատին նկատեցի, տրանսպորտում դիմակ չկրող երիտասարդ կնոջ լուսանկար էր՝ «Անթաքույց գեղեեցկություն» վերտառությամբ։ Նախ, ո՞վ է թույլ տվել վարչապետին անհատական լուսանկարներ տեղադրել իր էջում, թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներին։ Իսկ տվյալ հրապարակման տակ ի հայտ եկած ակնհայտ վիրավորական ու անպատշաճ մեկնաբանություններն ընդհանրապես մարդու արժանապատվության ու անձնական կյանքի նկատմամբ լրջագույն ոտնձգություն են։

Մարդու իրավունքնրի վերաբերյալ նվազագույն գիտելիքներ ու զգայնություն ունենալը քաղաքական գործիչների ու հանրային դիրք զբաղեցնողների համար պարտադիր է, քանի որ նրանք որոշակի մթնոլորտ են ձևավորում երկրում։

Ցավում եմ, որ մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է, և այդ գործընթացին ակտիվորեն նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը»։

կիսվել նյութով -