714 դիտում, 2020.06.05 13:48

Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացու հանդեպ ուժ կիրառելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացու հանդեպ ուժ կիրառելու մասին

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ մի քանի ոստիկաններ, ֆիզիկական ուժ գործադրելով, ձեռնաշղթաներ են հագցնում քաղաքացիներից մեկին:

Ըստ օգտատերերի՝ դա արվել է դիմակ չունենալու համար:

Դեպքին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ոստիկանությունն ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պետք է ուժ կիրառի:

«Սա իմ պահանջն է ոստիկանությունից. սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»,- գրել է վարչապետը։

կիսվել նյութով -