Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին զարմացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը:
Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:
«Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը: Եթե քննադատել ենք, շատ քիչ ենք նրան քննադատել կամ առհասարակ չենք քննադատել: Զարմացած եմ»,- ասաց Մարուքյանը:
Հունիսի 4-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։