272 դիտում, 2020.06.05 13:34

«Բենֆիկա»-ի ավտոբուսը քարկոծվել է. կան տուժածներ

«Բենֆիկա»-ի ավտոբուսը քարկոծվել է. կան տուժածներ

Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: 

Քարկոծման և կոտրված ապակիներից վնասվածք են ստացել ակումբի երկու ֆուտբոլիստներ` Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը գնալիս է եղել մարզաբազա: Պորտուգալիայի ֆուտբոլի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Բենֆիկա»-ն մրցել է «Տոնդելա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:

Ակումբը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոստիկանության հետ` միջադեպիմեղավորներին բացահայտելու համար:

կիսվել նյութով -