28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:
Քարկոծման և կոտրված ապակիներից վնասվածք են ստացել ակումբի երկու ֆուտբոլիստներ` Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը գնալիս է եղել մարզաբազա: Պորտուգալիայի ֆուտբոլի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Բենֆիկա»-ն մրցել է «Տոնդելա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի:
Ակումբը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոստիկանության հետ` միջադեպիմեղավորներին բացահայտելու համար: