Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում դանակով զինված անձը ներխուժել է սուպերմարկետներից մեկն ու ահաբեկչություն իրականացրել, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է ТАСС-ը, նշելով՝ դանակով։
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, նա Չժան ազգանունով 35-ամյա քաղաքացի է։
Ըստ ԶԼՄ-ի՝ նրա նման արարքի շարժառիթը հայտնի չէ։