248 դիտում, 2020.06.05 13:25

Նյու Յորքում հանրահավաքի մասնակիցները փորձել են բեմից հեռացնել քաղաքապետին

Նյու Յորքում հանրահավաքի մասնակիցները փորձել են բեմից հեռացնել քաղաքապետին

Օրերս ոստիկանական ուժի կիրառման հետևանքով Մինեապոլսում մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին նվիրված նյույորքյան բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ ներկաները պահանջել են, որ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հեռանա։ Այս մասին գրում է ТАСС-ը, նշելով՝ նա ցանկացել է ելույթ ունենալ հավաքվածների առջև։

Նշվում է՝ միջոցառման կազմակերպիչը դիմել է հավաքվածներին՝ քաղաքապետին հարգանքով ընդունելու խնդրանքով, սակայն, երբ նա դադարել է խոսել, և Բլազինո սկսել է մոտենալ բարձրախոսին, բազմությունը պահանջել է, որ նա հեռանա բեմից։

Ցուցարարները լսել են քաղաքապետի կնոջը՝ աֆրոամերիկուհի Չիրլեյն Մակքրեյին։ Նա բազմությանը հանդարտվելու կոչ է արել։ Դրանից հետո Բիլ դե Բլազիոն կարողացել է ելույթ ունենալ։ Մասնավորապես, նա մասշտաբային փոփոխություններ է խոստացել նյույորքյան ոստիկանությունում։

կիսվել նյութով -